Թրամփը 100% մաքսատուրք օտարերկրյա ֆիլմերի համար
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի օտարերկրյա ֆիլմերի համար
29 ՍԵՊ 2025 14:57
Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի օտարերկրյա ֆիլմերի համար

Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի օտարերկրյա ֆիլմերի համար

29 ՍԵՊ 2025 14:57
Թրամփը հայտարարել է, որ կսահմանի 100% հարկեր բոլոր ֆիլմերի համար, որոնք նկարահանվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
«Մեր կինոարտադրությունը գողացվել է ԱՄՆ-ից այլ երկրների կողմից՝ ինչպես «կոնֆետը երեխայից»: Բոլորովին դժվար վիճակում է հայտնվել Կալիֆոռնիան իր թույլ և ոչ կոմպետենտ կառավարիչով: Այսպիսով՝ այս հին, անվերջ խնդիրը լուծելու համար ես կսահմանեմ 100 տոկոսանոց մաքսատուրք ցանկացած ֆիլմի վրա, որոնք նկարահանվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը հայտարարել է նաև ԱՄՆ-ից դուրս արտադրվող ամբողջ կահույքի վրա 100% մաքսատուրք սահմանելու մտադրության մասին: «Հյուսիսային Կարոլինան, որը լիովին կորցրել է իր կահույքի բիզնեսը Չինաստանի և այլ երկրների օգտին, կրկին դառնալու է ՄԵԾ՝ ես կսահմանեմ զգալի մաքսատուրքներ այն բոլոր երկրների համար, որոնք չեն արտադրում կահույք ԱՄՆ-ում: Մանրամասները հետո!!!»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել