Թրամփը Չարլի Քըրքին պարգևատրել է մեդալով
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը Չարլի Քըրքին հետմահու պարգևատրել է մեդալով
15 ՀՈԿ 2025 06:50
Թրամփը Չարլի Քըրքին հետմահու պարգևատրել է մեդալով

Թրամփը Չարլի Քըրքին հետմահու պարգևատրել է մեդալով

15 ՀՈԿ 2025 06:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին հետմահու պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով՝ երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևով։ Turning Point USA կազմակերպության համահիմնադիր Քըրքը մահացու վիրավորում էր ստացել սեպտեմբերի 10-ին՝ Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։ Արարողությունը խորհրդանշականորեն տեղի է ունեցել այն օրը, երբ կլրանար նրա 32-ամյակը։
Իր ելույթում նախագահ Թրամփը բարձր է գնահատել Քըրքի ժառանգությունը՝ նրան անվանելով «տեսլական» և «անվախ ազատամարտիկ, որը ոգեշնչել է հաջորդ սերնդին այնպես, ինչպես ես երբեք չեմ տեսել»։ «Նա ամեն ինչում չեմպիոն էր»,- նշել է ԱՄՆ ղեկավարը՝ խոստովանելով, որ «աշխարհի կեսն է անցել» մեդալը հանձնելու համար՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատումից հետո։
Մեդալը նրա անունից ընդունել է այրին՝ Էրիկա Քըրքը, ով ամուսնու մահից օրեր անց ստանձնել է Turning Point USA-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա խոստացել է շարունակել սկսված գործը։ «Աստված մեծ գործ սկսեց ամուսնուս միջոցով, և ես մտադիր եմ այն ավարտին հասցնել։ Հիմա ջահը մեր ձեռքերում է»,-հայտարարել է նա։
Էրիկա Քըրքը նաև շնորհակալություն է հայտնել նախագահական զույգին և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ընտանիքին՝ իրենց բարեկամությանը ցուցաբերած «անհավանական աջակցության» համար։ Նշվում է, որ Վենսները Քըրքերի մտերիմ ընկերներն են և անձամբ են ուղեկցել Էրիկային տուն՝ ամուսնու դագաղը տեղափոխելով նախագահական օդանավով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել