Թրամփը զորք է ուղարկում Չիկագո՞
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը ծրագրում է զորք ուղարկել Չիկագո
3 ՍԵՊ 2025 12:33
Թրամփը ծրագրում է զորք ուղարկել Չիկագո

Թրամփը ծրագրում է զորք ուղարկել Չիկագո

3 ՍԵՊ 2025 12:33
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Չիկագո՝ հանցավորության դեմ պայքարելու համար, սակայն հրաժարվել է նշել տեղակայման կոնկրետ ժամկետները։
Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը հայտարարել էր, որ ոստիկանությունը չի համագործակցի Ազգային գվարդիայի զորքերի կամ դաշնային գործակալների հետ, եթե Թրամփը դրանք տեղակայի քաղաքում։
Թրամփը նշել է, որ «կցանկանար զանգեր ստանալ նահանգապետերից և քաղաքապետերից, որոնք կասեն, որ օգնության կարիք ունեն»։
Իլինոյսի նահանգապետը նախկինում հայտարարել էր, որ նախագահը չունի զորքերն իր նահանգում տեղակայելու իրավական լիազորություն, եթե դա նահանգապետը չի պահանջել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարություններ է արել Չիկագոյում սպանության դեպքերի թվի աճի մասին և Չիկագոն հռչակել ամենավտանգավոր քաղաքներից մեկը։ Այնպես որ, շատ փորձագետներ չեն բացառում, որ Թրամփը Վաշինգտոնից հետո հենց Չիկագո է ուղարկելու Ազգային Գվարդիայի զորքերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել