Թրամփը հայտարարությամբ հանդես կգա Օվալաձև կաբինետից
2 ՍԵՊ 2025 07:08

Թրամփը հայտարարությամբ հանդես կգա Օվալաձև կաբինետից
2 ՍԵՊ 2025 07:08
Թրամփը սեպտեմբերի 2-ի երեկոյան մտադիր է հանդես գալ հայտարարությամբ Օվալաձև կաբինետից։ Այդ մասին հայտնում է Roll Call պարբերականը, որը հրապարակում է նախագահի օրակարգը:
Թրամփը ելույթ կունենա ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 21:00): Նրա ելույթի թեման չի հստակեցվում:
Նշենք, որ նախօրեին լրացել է Թրամփի կողմից Ռուսաստանին տրված երկշաբաթյա ժամկետը։ Դրա մասին Զելենսկին է հրապարակային հիշեցում արել։ Սակայն հստակ չէ՝ արդյո՞ք Թրամփի հայտարարությունը վերաբերելու է հենց ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել