Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
18 ՀՈԿ 2025 08:36

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
18 ՀՈԿ 2025 08:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, կողմերին հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա նաև հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հունգարիայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որին, սակայն, Զելենսկին ներկա չի լինի։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում Թրամփը Զելենսկու հետ հանդիպումը «շատ հետաքրքիր» է որակել։ Նա մանրամասնել է իր ուղերձը. «Ես նրան ասացի՝ ինչպես և խստորեն խորհուրդ եմ տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են»։ Թրամփը հերթական անգամ ընդգծել է, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ինքը 2022 թվականին լիներ նախագահ։
Անդրադառնալով Պուտինի հետ առաջիկա բանակցություններին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, չի մասնակցի դրանց։ Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ կապի մեջ կլինի Ուկրաինայի ղեկավարի հետ։ Թրամփի համոզմամբ՝ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին ցանկանում են դադարեցնել պատերազմը։
ԱՄՆ նախագահը նաև մանրամասներ է հայտնել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցից։ Նրա խոսքով՝ քննարկվել են այն հակամարտությունները, որոնք ամերիկյան կողմը դադարեցրել է։ Թրամփը նշել է, որ Կրեմլի ղեկավարը «հիասքանչ» է որակել իր ջանքերը՝ այդ համատեքստում հիշատակելով նաև Հայաստանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել