Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին
29 ՆՈՅ 2025 14:08

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին
29 ՆՈՅ 2025 14:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառման մասին։ Սպիտակ տան ղեկավարն իր սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Վենեսուելայի երկինքն այսուհետ փակ գոտի է հայտարարվում։
«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրավաճառներին և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներին խնդրում եմ հաշվի առնել, որ Վենեսուելայի օդային տարածքը և դրա շրջակայքը ամբողջությամբ փակվելու են։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- իր սոցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Ուշագրավ է, որ նման կտրուկ քայլը ձեռնարկվում է վերջին շրջանում ակտիվացած խոսակցությունների ֆոնին։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ակտիվորեն քննարկվում է Վենեսուելայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական գործողություն իրականացնելու սցենարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար