Թրամփ․ հրադադարը և Իսրայելի իրավունքը
Գրանցվել
Գրանցվել
Թրամփ․ հրադադարին ոչինչ չի սպառնում, Իսրայելը պատասխանելու իրավունք ունի
29 ՀՈԿ 2025 05:28
Թրամփ․ հրադադարին ոչինչ չի սպառնում, Իսրայելը պատասխանելու իրավունք ունի

Թրամփ․ հրադադարին ոչինչ չի սպառնում, Իսրայելը պատասխանելու իրավունք ունի

29 ՀՈԿ 2025 05:28
Գազայում իրավիճակը կրկին լարվել է։ Ըստ Al Arabiya-ի, Իսրայելի նոր ավիահարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 65-ի։ Իսրայելը պնդում է, թե պատասխանել է «ՀԱՄԱՍ»-ի սադրանքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը պահպանվում է և դրան «ոչինչ չի սպառնում»՝ չնայած վերջին օրերի լարվածությանը։ Այս մասին նա ասել է նախագահական օդանավում՝ լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին հասցված ավիահարվածները։ Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելն ունի իրեն պաշտպանելու և հարձակմանը հակահարվածով պատասխանելու լիակատար իրավունք։
«Ինչպես հասկանում եմ, նրանք սպանել են իսրայելցի զինվորի։ Այդ պատճառով իսրայելցիները պատասխան հարված են հասցրել։ Եվ նրանք պետք է հակահարված տան։ Երբ նման բան է տեղի ունենում, նրանք պետք է պատասխանեն»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր «հզոր հարվածներ» հասցնել Գազայի ուղղությամբ։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, «ՀԱՄԱՍ»-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումն էր՝ իսրայելցի զինվորականների վրա հարձակում իրականացնելը։ «ՀԱՄԱՍ»-ը, սակայն, հերքել է իր առնչությունը այդ միջադեպին՝ վերահաստատելով հրադադարի պայմանավորվածություններին իր հավատարմությունը։ Գազայի առողջապահական մարմինների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։
ԱՄՆ նախագահը նաև խիստ նախազգուշացում է հղել «ՀԱՄԱՍ»-ին։ «Պետք է հասկանալ, որ «ՀԱՄԱՍ»-ը շատ փոքր մասն է կազմում Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում, և նրանք պետք է իրենց լավ դրսևորեն»,- նշել է Թրամփը՝ հավելելով. «Եթե նրանք լավը լինեն, երջանիկ կլինեն, իսկ եթե ոչ, ապա նրանք կոչնչացվեն, նրանց կյանքը կդադարեցվի»։
Անդրադառնալով հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը՝ Թրամփը կասկածի տակ է դրել «երկու պետություն» սկզբունքի արդյունավետությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է ԱՄՆ քաղաքականության հիմնաքարը.Նա նշել է, որ կարող է ընդունել այնպիսի լուծումներ, ինչպիսին է «մեկ պետություն» տարբերակը, եթե դրան համաձայն լինեն երկու կողմերը՝ իսրայելցիներն ու պաղեստինցիները. «Ես նայում եմ երկու և մեկ պետության տարբերակներին։ Ես կընդունեմ այն տարբերակը, որը նրանք երկուսն էլ կհավանեն.Եթե նրանք երկուստեք համաձայնեն մեկ պետության շուրջ, ես կողմ կլինեմ դրան»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել