Ուկրաինա. կկարողանա՞ կոալիցիան խաղաղություն պարտադրել
Գրանցվել
Գրանցվել
Կկարողանա՞ կոալիցիան խաղաղություն պարտադրել Ուկրաինայում
4 ՍԵՊ 2025 14:52
Կկարողանա՞ կոալիցիան խաղաղություն պարտադրել Ուկրաինայում

Կկարողանա՞ կոալիցիան խաղաղություն պարտադրել Ուկրաինայում

4 ՍԵՊ 2025 14:52
Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում կոչ է արել դադարեցնել ռուսական նավթի գնումները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: ԱՄՆ նախագահը «կամավորների կոալիցիայի» հետ զրույցում ասել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ «Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման» համար:
Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ Եվրոպայի առաջնորդներն ու Զելենսկին են գագաթնաժողով անցկացրել Փարիզում։ Դրա արդյունքները Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո կայացած ճեպազրույցում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահը։
26 երկիր հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու կամ «այդ կոալիցիային աջակցելու և ծովում ու օդում անվտանգությունն ապահովելու համար որոշակի միջոցներ ներդնելու» պատրաստակամության մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Կամավորների կոալիցիան» առաջիկա օրերին հույս ունի ավարտին հասցնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին ԱՄՆ-ի աջակցության համաձայնեցումը: Եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել խաղաղ բանակցություններից, ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կներդրվեն նոր պատժամիջոցներ, հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել