Թրամփը և չինացի ուսանողները. ճի՞շտ որոշում
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը ճիշտ է համարել չինացի ուսանողներին ԱՄՆ-ում սովորելու թույլտվությունը
1 ՍԵՊ 2025 05:28
Թրամփը ճիշտ է համարել չինացի ուսանողներին ԱՄՆ-ում սովորելու թույլտվությունը

Թրամփը ճիշտ է համարել չինացի ուսանողներին ԱՄՆ-ում սովորելու թույլտվությունը

1 ՍԵՊ 2025 05:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Daily Caller-ին տված հարցազրույցում ճիշտ է համարել Չինաստանից ուսանողներին ԱՄՆ-ում սովորելու թույլտվություն տալու որոշումը:
«Ես ոչինչ չեմ ուզում փոխարենը: Մենք ամեն ինչ ունենք: Նրանք մեզ վճարում են հարյուր միլիարդավոր դոլարներ: Ճիշտ է լավ հարաբերություններ ունենալ երկրների հետ... հատկապես, գիտեք, միջուկային էներգիա ունեցող երկրների հետ», - եզրափակել է Թրամփը:
Հիշեցնենք՝ հունիսին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Պեկինի հետ համաձայնագրի շրջանակներում կրկին թույլ կտա չինացի ուսանողներին սովորել ամերիկյան բուհերում: Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կատարել իր պարտավորությունները, ներառյալ չինացի ուսանողների ընդունումը ամերիկյան քոլեջներ և համալսարաններ: The Daily Caller-ը գրում է, որ խոսքը երկու տարվա ընթացքում 600 հազար ուսանողի մասին է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել