Թրամփը Ասիայում գործարք կկնքի Սի Ծինփինի՞ հետ
Գրանցվել
Գրանցվել
Թրամփն ասիական շրջագայության ընթացքում կփորձի գործարք կնքել Սի Ծինփինի հետ․ CNN
24 ՀՈԿ 2025 11:58
Թրամփն ասիական շրջագայության ընթացքում կփորձի գործարք կնքել Սի Ծինփինի հետ․ CNN

Թրամփն ասիական շրջագայության ընթացքում կփորձի գործարք կնքել Սի Ծինփինի հետ․ CNN

24 ՀՈԿ 2025 11:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կմեկնի Ասիա՝ փորձարկելու գործարքներ կնքելու իր հմտությունները մի տարածաշրջանում, որը տուժել է իր իսկ կողմից վարվող առևտրային կոշտ քաղաքականությունից։ Շրջագայության առանցքային իրադարձությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ խիստ սպասված, սակայն դեռևս կասկածի տակ գտնվող հանդիպումն է։
Ուրբաթ երեկոյան Վաշինգտոնից մեկնող Թրամփը նախատեսում է հնգօրյա այց Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան և ամենաերկար արտասահմանյան ուղևորությունը պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Նախագահը հույս ունի մի շարք առևտրային, գործարար և հրադադարի մասին համաձայնագրեր կնքել, նախքան ամենադժվար մարտահրավերին՝ հինգշաբթի օրը Հարավային Կորեայում Սի Ծինփինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը անցնելը։
Այցը տեղի է ունենում մի շրջանում, երբ Թրամփն աշխատում է պահպանել իր երկրորդ ժամկետի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումը՝ Իսրայելի և Գազայի միջև հաստատված փխրուն հրադադարը, մինչդեռ Ուկրաինայում ռուսական պատերազմը շարունակվում է, իսկ Չինաստանի հետ առևտրային պատերազմը մեղմանալու նշաններ ցույց չի տալիս։
Թեև հանդիպման մանրամասները դեռ հստակեցված չեն, կողմերից ոչ մեկը չի ակնկալում բեկումնային համաձայնություն, որը կվերականգնի մինչև Թրամփի երկրորդ երդմնակալությունը գոյություն ունեցող առևտրային պայմանները։ Փոխարենը, բանակցությունները կենտրոնացած են տարաձայնությունների կառավարման և համեստ բարելավումների վրա։
Հնարավոր միջանկյալ համաձայնագիրը կարող է ներառել սակագների սահմանափակ մեղմացում, գործող դրույքաչափերի երկարաձգում կամ Չինաստանի կողմից ամերիկյան սոյա և Boeing ինքնաթիռներ գնելու պարտավորություն, թեև Պեկինը նախկինում՝ 2020 թվականին, խախտել է նմանատիպ խոստումը։ Մեկ այլ տարբերակով՝ Վաշինգտոնը կարող է թույլատրել ավելի շատ բարձր տեխնոլոգիական չիպերի հոսք դեպի Պեկին, ինչին ի պատասխան Չինաստանը կարող է թուլացնել հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ վերահսկողությունը։ Սակայն չի բացառվում, որ բանակցություններն ընդհանրապես արդյունք չտան։
Հատկանշական է, որ Չինաստանը դեռ պաշտոնապես չի հաստատել հանդիպման հավանականությունը։
Շրջագայության ընթացքում Թրամփը կմասնակցի նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին Կուալա Լումպուրում, որտեղ հնարավոր է՝ ստորագրվի հրադադարի համաձայնագիր Թաիլանդի և Կամբոջայի միջև՝ ամրապնդելով Թրամփի՝ որպես համաշխարհային խաղաղարարի կերպարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել