TRIPP-ը կստանա կառուցապատման իրավունք․ Փաշինյան
Գրանցվել
Գրանցվել
TRIPP-ը կստանա կառուցապատման իրավունք 49 կամ 99 տարով․ Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:53
TRIPP-ը կստանա կառուցապատման իրավունք 49 կամ 99 տարով․ Փաշինյան

TRIPP-ը կստանա կառուցապատման իրավունք 49 կամ 99 տարով․ Փաշինյան

14 ՆՈՅ 2025 07:53
Ինչպե՞ս է TRIPP ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպե՞ս է ստանալու կամ ի՞նչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու համար։ Այնպես, ինչպես մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն՝ ընդ որում, տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։

Երկրներ կան, որ իրենք «լիզ» են անվանում, այսինքն, որը թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն՝ նախկինում, այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք՝ այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունն այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը։ Սա շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է ՀՀ սեփականությունը։

Այսինքն՝ ինչ-որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա և միշտ, ընթացքում, դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Եվ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում՝ Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված կարգով»,- նկարագրել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն անդրադարձել է նաև ժամկետներին։ Որքա՞ն ժամանակով է գործելու այդ կառուցապատման իրավունքը։
«Հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա սցենարը և 49 տարվա սցենարը։ Ինչի՞ հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգաբերումը ինչի՞ հետ կարող է կապված լինել, որովհետև, ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու, և ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք, օրինակ, ասենք, որ հինգ տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է հինգ տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ»,- նշել է Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել