TRIPP-ը ՀՀ տարածքում է. Բաղդասարյանի պարզաբանումը
Գրանցվել
Գրանցվել
TRIPP նախագիծը ՀՀ տարածքում է. Բաղդասարյանի պարզաբանումը
7 ՀՈԿ 2025 11:21
TRIPP նախագիծը ՀՀ տարածքում է. Բաղդասարյանի պարզաբանումը

TRIPP նախագիծը ՀՀ տարածքում է. Բաղդասարյանի պարզաբանումը

7 ՀՈԿ 2025 11:21
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպումից հետո երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են՝ TRIPP նախագիծը առնչվում է հենց ՀՀ տարածքին
Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը։
«ՀՀ տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։ Այստեղ իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում», – այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել