TRIPP-ը ներդաշնակ է «ԵՄ գլոբալ դարպաս»-ին
Գրանցվել
Գրանցվել
TRIPP-ը ներդաշնակ է «ԵՄ գլոբալ դարպաս»-ին. Մհեր Գրիգորյան
19 ՍԵՊ 2025 15:20
TRIPP-ը ներդաշնակ է «ԵՄ գլոբալ դարպաս»-ին. Մհեր Գրիգորյան

TRIPP-ը ներդաշնակ է «ԵՄ գլոբալ դարպաս»-ին. Մհեր Գրիգորյան

19 ՍԵՊ 2025 15:20
Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի առաջ մղման համար:
Այդ մասին, սեպտեմբերի 19-ին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և մեր կարծիքով ներդաշնակ են «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել