Թրամփը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին
17 ՍԵՊ 2025 05:12

Թրամփը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին
17 ՍԵՊ 2025 05:12
«Ստացվեց հիանալի հեռախոսային զրույց իմ ընկերոջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Շնորհավորեցի նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Նա հսկայական աշխատանք է անում: Նարենդրա, շնորհակալություն եմ հայտնում ձեր օգնության համար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում», — գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:
Հիշեցնենք, որ Թրամփը կրկնապատկել է հնդկական ապրանքների մաքսատուրքերը՝ մինչև 50%: Պատճառը այն է, որ Հնդկաստանը շարունակում է գնել ռուսական նավթը՝ այդպիսով ֆինանսավորելով Ուկրաինայի դեմ պատերազմը:
Թրամփի մաքսատուրքերը հարված էին Հնդկաստանի համար, որը համարվում էր տարածաշրջանում ԱՄՆ խոշորագույն հենարանը, ու նաև անձամբ Հնդկաստանի վարչապետ Մոդիի համար, որը հպարտանում էր Թրամփի հետ իր անձնական ջերմ հարաբերություններով։
Նաև այդ զարգացումների պատճառով, վերջին շրջանում նկատվում է Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների որոշակի ջերմացում։ Հնդկաստանը մասնակցում է Ռուսաստանի կողմից նախաձեռնված տարաբնույթ միջոցառումների, այդ թվում՝ ռազմական ուղղվածության։ Վերջին օրինակը Հնդկաստանի ներկայացուցիչների մասնակցությունն էր «Արևմուտք-2025» զորավարժություններին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել