Թրամփը Կոլումբիայի նախագահին անվանել է թմրանյութերի առաջնորդ
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը Կոլումբիայի նախագահին «թմրանյութերի առաջնորդ» է անվանել
19 ՀՈԿ 2025 15:50
Թրամփը Կոլումբիայի նախագահին «թմրանյութերի առաջնորդ» է անվանել

Թրամփը Կոլումբիայի նախագահին «թմրանյութերի առաջնորդ» է անվանել

19 ՀՈԿ 2025 15:50
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն անօրինական թմրամիջոցների առաջնորդ է և ամեն կերպ խրախուսում է թմրամիջոցների զանգվածային արտադրությունը ողջ Կոլումբիայում գործող խոշոր և փոքր ձեռնարկություններում, Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մինչև օրս դա Կոլումբիայի խոշորագույն բիզնեսն է, և Պետրոն ոչինչ չի անում այն դադարեցնելու համար՝ չնայած ԱՄՆ-ից խոշոր վճարումներին և սուբսիդիաներին, որոնք ոչ այլ ինչ են, քան Ամերիկայի երկարաժամկետ կողոպուտ։ Այսօրվանից այդ վճարումները կամ վճարման կամ սուբսիդիայի ցանկացած այլ ձև այլևս չի վճարվի Կոլումբիային։ Այս թմրամիջոցի արտադրության նպատակը ԱՄՆ-ում արտադրանքի հսկայական քանակությամբ վաճառքն է, ինչը հանգեցնում է մահվան, ավերածությունների և քաոսի։ Պետրոյին՝ ցածր վարկանիշ ունեցող և շատ ոչ հանրաճանաչ առաջնորդին, որը բացահայտորեն դեմ է Ամերիկային, ավելի լավ է անհապաղ փակել այդ մահվան դաշտերը, հակառակ դեպքում ԱՄՆ-ը դրանք կփակի նրա համար, և դա այնքան էլ հաճելի չի լինի»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ Կոլումբիայի նախագահը մեղադրել էր ԱՄՆ-ին իր երկրի տարածք ներխուժելու մեջ։ Ըստ նրա, ԱՄՆ ուժերը սպանել են «համեստ ձկնորսի»։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է Կարիբյան ավազանում թմրամիջոցներ տեղափոխող սուզանավին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել