Նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել. Թրամփը՝Փաշինյան-Ալիև շփման մասին
20 ՕԳՍ 2025 08:54

Նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել. Թրամփը՝Փաշինյան-Ալիև շփման մասին
20 ՕԳՍ 2025 08:54
ԱՄՆ նախագահը կրկին հիշել է հայ-ադրբեջանական հակամարտությունը և այն հարթելու հարցում իր դերը։
«Երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, պատրաստվում էին ստորագրել, նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել, լավ չէին զգում մի տեսակ։ Բայց վերջում նրանք գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: Իսկապես հաճելի էր դա տեսնելը», - ասել է Թրամփը Մարկ Լևինին տված հարցազրույցում և հավելել․
«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, հետո ասացի՝ չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, եթե դուք կռվելու եք, դա խելագարություն է»,- պատմել է Թրամփը՝ նշելով, որ ի վերջո ինքը լուծեց այս խնդիրը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել