Թրամփը ԵՄ-ի կողմից Google-ի տուգանքը խելագարություն է անվանել
6 ՍԵՊ 2025 08:26

Թրամփը ԵՄ-ի կողմից Google-ի տուգանքը խելագարություն է անվանել
6 ՍԵՊ 2025 08:26
Իր Truth Social կայքում տեղադրած գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ 2,95 միլիարդ եվրոյի տուգանքը «խելագարություն» է և «խտրականություն», այնուհետև լրագրողներին ասել է, որ «պատրաստվում է խոսել» Բրյուսելի հետ:
Թրամփը նաև գրել է, որ «ստիպված կլինի» սկսել 301-րդ բաժնով հետաքննություն՝ «չեղարկելու այն անարդար տուգանքները, որոնք կիրառվել են հարկեր վճարող ամերիկյան ընկերությունների նկատմամբ»:
1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է տուգանքներ սահմանել օտարերկրյա պետությունների նկատմամբ, որոնց գործողությունները համարվում են «անհիմն» կամ «անընդունելի» կամ ծանրաբեռնում են ամերիկյան առևտուրը:
Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովը հայտարարել է, թե հետաքննության ընթացքում պարզվել է, որ Google-ը «չարաշահում է իր իշխանությունը»՝ առաջնություն տալով սեփական գովազդային տեխնոլոգիական ծառայություններին՝ ի վնաս մրցակիցների, առցանց գովազդատուների և հրատարակիչների:
Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Բրյուսելը Google-ի նկատմամբ միլիարդավոր եվրոյի տուգանք է սահմանում 2017 թվականից ի վեր ընթացող հակամենաշնորհային գործի շրջանակներում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել