Եվրոպան ռուսական նավթ է գնում. Թրամփը դժգոհ է ԵՄ-ի քաղաքականությունից
15 ՍԵՊ 2025 05:13

Եվրոպան ռուսական նավթ է գնում. Թրամփը դժգոհ է ԵՄ-ի քաղաքականությունից
15 ՍԵՊ 2025 05:13
Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ռուսաստանի նկատմամբ բավարար կոշտ դիրքորոշում չունենալու մեջ՝ հայտարարելով, որ նրանք միայն «խոսում են, բայց չեն գործում»:
«Եվրոպան ռուսական նավթ է գնում: Ես չեմ ուզում, որ նրանք գնեն նավթ, և պատժամիջոցները, որոնք նրանք կիրառում են, բավարար կոշտ չեն: Ես պատրաստ եմ պատժամիջոցներ կիրառել, բայց նրանք պետք է արդեն սրեն իրենց պատժամիջոցները՝ համաձայն այն, ինչ ես անում եմ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:
ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի ընդունի առանց Թրամփի հետ համաձայնեցնելու, հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնը:
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու միջև բանակցությունները, սակայն հայտարարել է, որ նրանք այնքան են ատում միմյանց, որ դա խանգարում է նրանց խոսել: Նա ավելացրել է, որ, այնուամենայնիվ, ակնկալում է Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ:
«Բանակցություններ կլինեն: Բայց, հավանաբար, ինձ կհարկադրեն միջամտել: Պուտինը և Զելենսկին այնքան են ատում միմյանց, որ գրեթե չեն կարող խոսել: Նրանք պարզապես չեն կարողանում խոսել միմյանց հետ», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել