Թրամփը չի մասնակցի Պուտին-Զելենսկի առաջին հանդիպմանը
19 ՕԳՍ 2025 13:21

Թրամփը չի մասնակցի Պուտին-Զելենսկի առաջին հանդիպմանը
19 ՕԳՍ 2025 13:21
Թրամփը հայտարարել է, որ չի պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը։ Այն տեղի կունենա երկկողմ ձևաչափով։ Սպիտակ տան ղեկավարը նաև մի շարք այլ հայտարարություններ է արել՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ այդմ, Զելենսկին պետք է ցուցաբերի ճկունություն Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բանակցությունների ընթացքում որոշումներ կկայացնեն Պուտինն ու Զելենսկին, ԱՄՆ-ն հեռու է հակամարտությունից։ Անհնար է ինչպես Ղրիմի վերադարձը Ուկրաինային, այնպես էլ Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։
Թրամփը երաշխավորել է, որ, քանի դեռ նա զբաղեցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, Ամերիկյան զորքեր չեն լինի Ուկրաինայում։ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են տեղակայել իրենց ուժերը Ուկրաինայում, և սա չի ստեղծի խնդիրներ Ռուսաստանի հետ, վստահեցրել է ԱՄՆ նախագահը։
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ներառել ՆԱՏՕ-ն, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Եվրոպային այդ հարցում։ Թրամփը բնորոշեց որպես շատ լավ իր զրույցը Պուտինի հետ՝ եվրոպացիների և Զելենսկու հետ հանդիպումների արդյունքում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել