Թրամփը «Անտիֆա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
23 ՍԵՊ 2025 06:55

Թրամփը «Անտիֆա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
23 ՍԵՊ 2025 06:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ «Անտիֆա» շարժումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Հրամանագրում նշված է, որ «Անտիֆա»-ն զինյալ անարխիստական խումբ է, որը բացահայտորեն կոչ է անում տապալել ԱՄՆ կառավարությունը և բռնություն է կիրառում քաղաքական նպատակներին հասնելու համար:
Շարժումը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իրավապահ մարմինների վրա հարձակվելու, քաղաքական հակառակորդներին հետապնդելու և երիտասարդներին հավաքագրելու մեջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել