Թրամփը դատի է տվել New York Times-ին
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը 15 մլրդ դոլարի հայց է ներկայացրել New York Times-ի դեմ
16 ՍԵՊ 2025 06:27
Թրամփը 15 մլրդ դոլարի հայց է ներկայացրել New York Times-ի դեմ

Թրամփը 15 մլրդ դոլարի հայց է ներկայացրել New York Times-ի դեմ

16 ՍԵՊ 2025 06:27
Այսօր ես մեծ պատիվ ունեմ ներկայացնելու 15 միլիարդ դոլարի զրպարտության հայց՝ ընդդեմ New York Times-ի՝ մեր երկրի պատմության մեջ ամենավատ և ամենադեգեներատիվ թերթերից մեկի, որը դարձել է Ձախ Ռադիկալ Դեմոկրատական կուսակցության վիրտուալ «խոսափող»։ Այդ մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանց կողմից Քամալա Հարրիսի հավանությունը, փաստորեն, տեղադրվել է «Նյու Յորք Թայմս»-ի առաջին էջի կենտրոնում, ինչը նախկինում ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ։ «Թայմս»-ը տասնամյակներ շարունակ զբաղվել է Ձեր սիրելի Նախագահի (ԻՄ), իմ ընտանիքի, բիզնեսի, «Ամերիկան առաջինը» շարժման, MAGA-ի և մեր ազգի մասին ստելու մեթոդով։
Ես ՀՊԱՐՏ եմ, որ պատասխանատվության եմ կանչում այս ժամանակին հարգված «լաթ»-ը, ինչպես մենք արել ենք կեղծ լրատվամիջոցների ցանցերի հետ»,- գրել է Թրամփը՝ հավելելով, թե New York Times-ին չափից դուրս երկար ժամանակ է թույլատրվել ազատորեն ստել, սևացնել և զրպարտել իրեն, և դա կանգ է առնում ՀԻՄԱ։ Հայցը ներկայացվում է Ֆլորիդա նահանգում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել