Թրամփ-Սի գործարք. ԱՄՆ-ն իջեցնում է չինական մաքսատուրքերը
30 ՀՈԿ 2025 06:58

Թրամփ-Սի գործարք. ԱՄՆ-ն իջեցնում է չինական մաքսատուրքերը
30 ՀՈԿ 2025 06:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ շուրջ 1 ժամ 40 րոպե տևած բանակցությունները գնահատել է «12»՝ 10 բալանոց սանդղակով գնահատելով։ Հանդիպումը գերազանցել է ժամանակը, որը նախապես պլանավորված էր Թրամփի օրակարգում։ 
Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն անհապաղ կնվազեցնի բոլոր չինական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Ի պատասխան՝ Չինաստանը պարտավորվել է դադարեցնել ֆենտանիլ թմրամիջոցի բաղադրիչների արտահանումն ԱՄՆ։ Բացի այդ, Պեկինը կվերսկսի ամերիկյան սոյայի ներկրումը և կվերացնի հազվագյուտ հողային մետաղների արտահանման խոչընդոտները։ «Հազվագյուտ մետաղների հարցը լուծված է, և դա ամբողջ աշխարհի համար է։ Չինաստանի կողմից այլևս արգելք չկա», - ընդգծել է Թրամփը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Ուկրաինա. մենք կաշխատենք միասին», - ասել է Թրամփը՝ ավելացնելով. 
«Մենք համաձայնեցինք, որ կողմերը բախվել են, և երբեմն, պետք է մտածել, թե արդյոք պետք չէ թույլ տալ, որ նրանք պայքարեն։ Բայց մենք Ուկրաինայի հարցով միասին կաշխատենք»։ Միևնույն ժամանակ, Թայվանի հարցը, ըստ Թրամփի, չի քննարկվել։ Նա նաև հայտնել է, որ 2026 թվականի ապրիլին նախատեսում է այցելել Չինաստան։ Հատկանշական է, որ բանակցություններից անմիջապես առաջ Թրամփը Truth Social իր սոցիալական ցանցում հրապարակում էր արել ԱՄՆ միջուկային փորձարկումների «անհապաղ» վերսկսման մասին՝ ուղղակիորեն նշելով Չինաստանին։ Իսկ «հիասքանչ» հանդիպումից հետո ԱՄՆ և Չինաստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել