Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը
Գրանցվել
Գրանցվել
Թրամփի շնորհավորանքը՝ Անկախության օրվա առթիв
21 ՍԵՊ 2025 11:17
Թրամփի շնորհավորանքը՝ Անկախության օրվա առթիв

Թրամփի շնորհավորանքը՝ Անկախության օրվա առթիв

21 ՍԵՊ 2025 11:17
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Նիկոլ ՓԱշինյանին շնորհավորոկան ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ուղերձում նշված է.
Ամերիկայի ժողովրդի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները։ Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ խաղաղության ուղղությամբ մեր նվաճումը միասին նշելու համար։ Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։ Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել