Թրամփը Ռուսաստանի թուլության մասին լուրերը չի գունազարդել. New York Post
25 ՍԵՊ 2025 14:11

Թրամփը Ռուսաստանի թուլության մասին լուրերը չի գունազարդել. New York Post
25 ՍԵՊ 2025 14:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին աղմկահարույց հայտարարությունները, թե Ռուսաստանը «թղթե վագր» է, և որ Ուկրաինան կարող է հետ գրավել իր բոլոր օկուպացված տարածքները, հիմնված են ամերիկյան հետախուզության նոր տվյալների վրա։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է New York Post-ը։
Ըստ պարբերականի, հետախուզության նոր զեկույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետևանքով, սրընթաց շարժվում է դեպի տնտեսական կոլապս և ռազմական պարտություն։
Հենց այս տեղեկատվությունն է ընկած Թրամփի այն պնդման հիմքում, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը զգալիորեն գերագնահատված է։ Միևնույն ժամանակ, Թրամփի մյուս հայտարարությունը՝ Ուկրաինայի կողմից իր բոլոր տարածքները վերադարձնելու հնարավորության մասին, ըստ New York Post-ի, ունի նաև մարտավարական նշանակություն։
Պարբերականի աղբյուրի համաձայն, սա նախագահի վերջին «ռազմավարական քայլն» է, որի նպատակն է Ռուսաստանին հարկադրել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Սա քաղաքականության որևէ էական փոփոխության ազդանշան չէ։ Սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն ուղղված հստակ և ակնհայտ բանակցային մարտավարություն է», - թերթին հայտնել է աղբյուրը։
Այս տրամաբանությամբ, Թրամփի հռետորաբանության կտրուկ փոփոխությունը, ըստ ամերիկյան մամուլի, երկակի նպատակ է հետապնդում։ Մի կողմից, այն հիմնված է իրական հետախուզական տվյալների վրա, որոնք ցույց են տալիս Կրեմլի ռեսուրսների սպառումը և ռազմական անհաջողությունները։ Մյուս կողմից, այն ծառայում է որպես հզոր դիվանագիտական գործիք՝ Մոսկվային ցույց տալու համար, որ Արևմուտքը վստահ է Ուկրաինայի հաղթանակի հարցում և պատրաստ է շարունակել աջակցությունը, ինչը պետք է Ռուսաստանին մղի դեպի բովանդակային բանակցություններ՝ պատերազմը դադարեցնելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել