Թրամփը Պենտագոնը վերանվանում է «Պատերազմի դեպարտամենտ»
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը Պենտագոնը վերանվանում է «Պատերազմի դեպարտամենտ»
5 ՍԵՊ 2025 06:00
Թրամփը Պենտագոնը վերանվանում է «Պատերազմի դեպարտամենտ»

Թրամփը Պենտագոնը վերանվանում է «Պատերազմի դեպարտամենտ»

5 ՍԵՊ 2025 06:00
Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է սեպտեմբերի 5-ին ստորագրել գործադիր հրաման, որը պաշտոնապես կվերականգնի Պենտագոնի համար «Պատերազմի դեպարտամենտ» անվանումը, հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան:
Հրամանը թույլ կտա օգտագործել գերատեսչության սկզբնական անվանումը՝ «Պատերազմի դեպարտամենտ», ներկայիս «Պաշտպանության դեպարտամենտ» անվան հետ միասին, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կդառնա «պատերազմի նախարար»: Հրամանը նաև հանձնարարում է Հեգսեթին ձեռնարկել օրենսդրական և գործադիր քայլեր՝ փոփոխությունը մշտական դարձնելու համար, հայտնում է Fox News-ը։
Իրականացման շրջանակներում Պենտագոնի հանրային կայքերը և գրասենյակային ցուցանակները կփոփոխվեն, ներառյալ հանրային կապերի ճեպազրույցների սենյակի վերանվանումը՝ «Պենտագոնի պատերազմի հավելված»:
Սպիտակ տունը սեպտեմբերի 4-ին հաստատել է, որ Թրամփը հրամանը կստորագրի հաջորդ օրը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պատերազմի դեպարտամենտը ստեղծվել է 1789 թվականին՝ բանակը վերահսկելու համար, մինչ ռազմածովային ուժերն գործում էին իրենց առանձին դեպարտամենտի ներքո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարի Թրումանը ձգտեց միավորել զինված ուժերը, ինչը հանգեցրեց 1947 թվականին Ազգային ռազմական հաստատության ստեղծմանը, որը երկու տարի անց վերանվանվեց Պաշտպանության դեպարտամենտ:
Թրամփը 1949 թվականի փոփոխությունը բնութագրել է որպես քաղաքական կոռեկտության օրինակ, մինչդեռ Հեգսեթը նշել է, որ ներկայիս անվանումը «պարզապես ճիշտ չի հնչում»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել