Թրամփը կպատժի ՌԴ-ին, Իրանին և Մադուրոյին, Իրանում երաշտ է
17 ՆՈՅ 2025 05:45

Թրամփը կպատժի ՌԴ-ին, Իրանին և Մադուրոյին, Իրանում երաշտ է
17 ՆՈՅ 2025 05:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սատարում է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների, այդ թվում՝ Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին։ Սպիտակ տան այս կոշտ դիրքորոշմանը զուգահեռ հայտարարվել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից ղեկավարվող «Արևների կարտելը» կճանաչվի ահաբեկչական կազմակերպություն։ Այս քայլը թույլ կտա ամերիկյան կողմին օդային հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին։
Լարված իրավիճակ է նաև Եվրոպայում։ Լեհաստանում անհայտ անձինք վնասել են երկաթուղային գծերը, որոնք, ի թիվս այլնի, օգտագործվում են դեպի Ուկրաինա բեռներ մատակարարելու համար։ Չի բացառվում, որ տեղի ունեցածը դիվերսիա է։
Ներքին քաղաքականության մեջ Թրամփը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին քվեարկել Էփշտեյնի գործով նյութերի հրապարակման օգտին՝ ընդգծելով, որ ինքը «թաքցնելու ոչինչ չունի»։
Իսկ Թեհրանում լարված սպասում են անձրևի։ Իրանը, որին սպառնում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, բախվել է մեկ այլ լրջագույն խնդրի։ Երկիրը սկսում է ամպերի ցանքի գործողություն՝ տեղումներ առաջացնելու նպատակով, քանի որ վերջին տարիների ամենաուժեղ երաշտն է պատուհասել երկիրը։ Հարցն այնքան է սրվել, որ դիտարկվում է անգամ մայրաքաղաքի բնակչության առնվազն մի մասի տարհանումը, եթե մոտ ապագայում տեղումները չվերսկսվեն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար