Թրամփը ներում է շնորհել ընտրությունները վիճարկողներին
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը ներում է շնորհել 2020-ի ընտրությունները վիճարկած իր դաշնակիցներին
10 ՆՈՅ 2025 10:11
Թրամփը ներում է շնորհել 2020-ի ընտրությունները վիճարկած իր դաշնակիցներին

Թրամփը ներում է շնորհել 2020-ի ընտրությունները վիճարկած իր դաշնակիցներին

10 ՆՈՅ 2025 10:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր այն համախոհներին, որոնք օգնել են նրան վիճարկել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր պարտությունը։
Ներում ստացածների թվում են իրավաբան Ռուդի Ջուլիանին, Թրամփի աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուզը, ինչպես նաև իրավաբաններ Ջոն Իսթմանը և Քենեթ Չեսբրոն։ Նրանք փորձել են վիճարկել Ջո Բայդենի հաղթանակը և ռազմավարություն մշակել՝ փոխնախագահ Մայք Փենսի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա հրաժարվի հաստատել ընտրությունների արդյունքները։
Ինչպես նշում է Politico-ն, այս անձանց դեռևս դաշնային մեղադրանքներ չէին առաջադրվել, սակայն ներումը բացառում է ապագայում նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Թրամփը ներում էր շնորհել Կապիտոլիումի գրոհի գործով անցնող շուրջ 1500 մեղադրյալի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել