Թրամփը ՄԱԿ-ում. սպառնալիքներ և մեղադրանքներ
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը ՄԱԿ-ում՝ սպառնալիքներ Մոսկվային, մեղադրանքներ Պեկինին
23 ՍԵՊ 2025 15:38
Թրամփը ՄԱԿ-ում՝ սպառնալիքներ Մոսկվային, մեղադրանքներ Պեկինին

Թրամփը ՄԱԿ-ում՝ սպառնալիքներ Մոսկվային, մեղադրանքներ Պեկինին

23 ՍԵՊ 2025 15:38
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք սուր և անսպասելի հայտարարություններով՝ թիրախավորելով ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին, Հնդկաստանին և անգամ եվրոպացի դաշնակիցներին։ Նրա ելույթը պարունակում էր և ուղիղ սպառնալիքներ, և խիստ քննադատություն միջազգային քաղաքականության առանցքային խաղացողների հասցեին։
Թրամփը խոստովանել է, որ ակնկալում էր, թե Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ավելի հեշտ կլինի, քան մյուսները, և կրկնել է իր պնդումը, թե իր նախագահության օրոք ռազմական գործողությունները պարզապես չէին սկսվի։ «Բոլորը կարծում էին, որ Ռուսաստանը երեք օրում կհաղթի այս պատերազմում, բայց դա տեղի չունեցավ», - նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը «վատ տեսք ունի» այս հակամարտությունում։
Այս համատեքստում ԱՄՆ նախագահը հստակ զգուշացում է հղել. Վաշինգտոնը պատրաստ է նոր մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ, եթե եվրոպական երկրները ևս դիմեն նմանատիպ քայլերի։ Նա կրկին կոչ է արել Եվրոպային ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի և գազի գնումները՝ նշելով. «Եվրոպան չի կարող «պայքար մղել ՌԴ-ի դեմ» և միաժամանակ շարունակել գնել նրա էներգառեսուրսները. դա ամոթալի է»։
Թրամփը նաև ուղղակիորեն մեղադրել է Չինաստանին և Հնդկաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ շահագրգռված լինելու մեջ։ «Նրանք ֆինանսավորում են պատերազմն ընդդեմ իրենց իսկ», - հայտարարել է նա՝ ակնարկելով ռուսական էժան էներգակիրների գնումը։
Իր ելույթում Թրամփը մի շարք այլ կարևոր հայտարարություններ է արել.
  • Իրան. Նա պնդել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքն ամբողջությամբ ոչնչացվել է հունիսին՝ ամերիկյան ռմբակոծության արդյունքում։
  • Պաղեստին. Ըստ Թրամփի՝ Պաղեստինի պետականության ճանաչումը ձեռնտու է բացառապես ՀԱՄԱՍ-ին։
  • Կենսաբանական զենք. Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը լիովին հրաժարվել կենսաբանական զենքի մշակումից՝ նման հետազոտությունները համարելով «աներևակայելի վտանգավոր» և խոստացել, որ ԱՄՆ-ը կգլխավորի համապատասխան կոնվենցիայի իրականացման միջազգային ջանքերը։
  • Միգրացիա. Թրամփը մեղադրել է ՄԱԿ-ին՝ ԱՄՆ անօրինական միգրացիան ֆինանսավորելու մեջ, իսկ Եվրոպային զգուշացրել է միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ. «Ձեր երկրները գնում են դեպի դժոխք»։
  • Միջուկային զենք. Նա զգուշացրել է, որ միջուկային զենքի կիրառումը կոչնչացնի աշխարհը, և «այլևս ոչ մի ՄԱԿ չի լինի»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել