Գազայից հետո կզբաղվեմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով․ Թրամփ
13 ՀՈԿ 2025 13:12

Գազայից հետո կզբաղվեմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով․ Թրամփ
13 ՀՈԿ 2025 13:12
Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, իր ելույթի առանցքային մասում Թրամփը հայտարարել է, որ Գազայի հարցը լուծելուց հետո մտադիր է կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ «Ես կարծում էի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը հեշտ կլինի կարգավորել»,- խոստովանել է նա՝ ցույց տալով, որ այժմ այս խնդիրը դառնում է իր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Նա ուղղակիորեն կոչ է արել իր թիմին, մասնավորապես պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և իր ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, զբաղվել այս հարցով։ Թրամփը բարձր է գնահատել Ուիթքոֆի դերը բարդ բանակցություններում՝ նրան անվանելով «հիանալի բանակցող»։
Որպես օրինակ՝ պատմել է Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։ «Ես զանգահարեցի մեկ ժամ հետո, նա Պուտինի հետ էր, երկու ժամ հետո՝ նա Պուտինի հետ էր, հինգ ժամ հետո դուրս եկավ։ Ինչի՞ մասին էիք, գրողը տանի, խոսում Պուտինի հետ հինգ ժամ»,— կիսակատակ պատմել է Թրամփը՝ ընդգծելով իր բանագնացի բացառիկ տաղանդը։
ԱՄՆ նախագահը հակադարձել է իր քննադատներին՝ ներկայանալով որպես խաղաղարար։ «Քլինթոնն ինձ մեղադրում էր, թե ես բոլորի հետ պատերազմելու եմ, բայց ես հակված եմ ավարտել պատերազմները, և, կարծես թե, ինձ մոտ ստացվում է»,— հայտարարել է նա։
Ելույթն ամփոփելով՝ Թրամփը հայտարարել է, որ «սկսվում է Իսրայելի և Մերձավոր Արևելքի ոսկե դարը» և հստակեցրել ԱՄՆ արտաքին քաղաքականության դոկտրինը. «ԱՄՆ-ն մտադիր չէ պատերազմներ սկսել, բայց եթե, այնուամենայնիվ, ստիպված լինի, ապա Միացյալ Նահանգները կհաղթի այնպես, «ինչպես դեռ ոչ ոք երբեք չի հաղթել»»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել