ԹՊԿ-ն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը
8 ՀՈԿ 2025 09:32

ԹՊԿ-ն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը
8 ՀՈԿ 2025 09:32
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) դերը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանը նպաստող կառուցողական հարթակ, շարունակում է ընդլայնվել։ Այս մասին է ասվում է կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Գաբալայի հռչակագրի մեջ։ Գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության մեջ այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ նրա՝ գագաթնաժողովի շրջանակներում մասնակիցները մտքեր են փոխանակել մի շարք առանցքային ուղղությունների շուրջ։ Քննարկվել են թյուրքական պետությունների միջև քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման, տրանսպորտային և էներգետիկ անվտանգության խթանման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերի ընդլայնման հարցերը։ Բացի այդ, ընդգծվել է տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների դեմ համատեղ գործողությունների կարևորությունը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում կազմակերպության նախագահողը կլինի Ադրբեջանը։
Հանդիպման արդյունքներով պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Գաբալայի հռչակագիրը վերահաստատել է թյուրքական աշխարհում համերաշխության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Փաստաթղթում կարևորվել է հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին, ինչպես նաև փոխվստահության ամրապնդումը։
«Առաջնորդները հատուկ ընդգծել են «Միջին միջանցք» միջազգային տրանսպորտային երթուղու, ներառյալ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման ռազմավարական կարևորությունը՝ նշելով, որ դա զգալիորեն կնպաստի թյուրքական պետությունների միջև կապի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդմանը», - իր խոսքում նշել է Բայրամովը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել