Ապագայի ռեսուրսներ. 10 երկիր, որոնք վերահսկում են
Գրանցվել
Գրանցվել
10 երկիր, որոնք վերահսկում են ապագայի ռեսուրսները
13 ՀՈԿ 2025 09:59
10 երկիր, որոնք վերահսկում են ապագայի ռեսուրսները

10 երկիր, որոնք վերահսկում են ապագայի ռեսուրսները

13 ՀՈԿ 2025 09:59
Հազվագյուտ հողային տարրերը (ՀՀՏ) ժամանակակից տեխնոլոգիաների և «կանաչ» էներգետիկայի հիմքն են։ Հենց այս 17 մետաղներից բաղկացած խումբն է ապահովում սմարթֆոնների, էլեկտրամոբիլների, հողմային գեներատորների և նույնիսկ ռազմական տեխնիկայի աշխատանքը։ Չնայած իրենց անվանը՝ դրանք իրականում այդքան էլ հազվագյուտ չեն, սակայն մոլորակի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ, ինչը դրանց տալիս է բացառիկ ռազմավարական նշանակություն։ Եվ այսպես, ո՞մ են պատկանում «ապագայի ռեսուրսները»։
1․ Չինաստան (44 միլիոն տոննա)
Չինաստանն անվիճելի առաջատարն է այս ոլորտում։ Նրան է պատկանում ոչ միայն համաշխարհային պաշարների գրեթե կեսը, այլև նա վերահսկում է արդյունահանման և վերամշակման գործընթացների գերակշիռ մասը։ Այս ռեսուրսների ռազմավարական կառավարումը թույլ է տվել Պեկինին ամրագրել իր առանցքային դերը համաշխարհային մատակարարման շղթաներում։
2․Բրազիլիա (21 միլիոն տոննա)
Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ տեղը, սակայն, չնայած իր հսկայական ներուժին, արդյունահանման ծավալները դեռևս սահմանափակ են։ Երկիրն ակտիվորեն զարգացնում է երկրաբանական հետախուզությունը և ենթակառուցվածքները՝ առաջիկա տարիներին արտադրությունն ավելացնելու համար։
3․Հնդկաստան (6.9 միլիոն տոննա)
Հնդկաստանը աստիճանաբար մեծացնում է արդյունահանման ծավալները, իսկ կառավարությունը ներդրումներ է կատարում վերամշակող հզորությունների զարգացման մեջ՝ ազգային արդյունաբերությունն ամրապնդելու նպատակով։
4․Ավստրալիա (5.7 միլիոն տոննա)
Կայուն տնտեսությունը և բարենպաստ ներդրումային միջավայրը Ավստրալիային դարձնում են առանցքային խաղացողներից մեկը։ Երկրում իրականացվում են մի շարք խոշոր լեռնահանքային նախագծեր։
5․ Ռուսաստան (3.8 միլիոն տոննա)
Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային շուկայում՝ ակտիվորեն զարգացնելով արդյունահանումը և երկրաբանական հետախուզությունը։
6․Վիետնամ (3.5 միլիոն տոննա)
Հիմնական հանքավայրերը գտնվում են Չինաստանի հետ սահմանի մոտ։ Վիետնամը զարգացնում է արդյունահանումը՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և արտահանման ներուժը մեծացնելու համար։
7․ԱՄՆ (1.9 միլիոն տոննա)
Չնայած Կալիֆոռնիայի «Մաունթին Փաս» հանքավայրի առկայությանը, ԱՄՆ-ն խիստ կախված է ներմուծումից, հատկապես Չինաստանից՝ հանքաքարը պատրաստի նյութերի վերածելու փուլում։
8․Դանիա (Գրենլանդիա) (1.5 միլիոն տոննա)
Թեև արդյունահանումը դեռ սահմանափակ է, Գրենլանդիայի զգալի պաշարները մեծ հեռանկարներ են բացում կղզու ապագա արդյունաբերական զարգացման համար։
9․Տանզանիա (890 հազար տոննա)
Արդյունահանումը վաղ փուլում է, սակայն երկրի ռեսուրսները մեծ ներուժ ունեն ապագա ներդրումների և մշակման համար։
10․ Հարավային Աֆրիկա (860 հազար տոննա)
ՀԱՀ-ը եզրափակում է տասնյակը։ Չնայած զգալի պաշարներին, արդյունահանումը սահմանափակ է, սակայն ակտիվ հետազոտություններ են տարվում՝ աճող համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել