Պուտինը պատերազմի նոր փուլ է սկսել Պեկինից հետո
Գրանցվել
Գրանցվել
Պուտինը պատերազմի նոր փուլ է սկսել Պեկինյան այցից հետո
9 ՍԵՊ 2025 06:26
Պուտինը պատերազմի նոր փուլ է սկսել Պեկինյան այցից հետո

Պուտինը պատերազմի նոր փուլ է սկսել Պեկինյան այցից հետո

9 ՍԵՊ 2025 06:26
Պուտինը սկսել է Ուկրաինայի դեմ պատերազմի նոր փուլ՝ Չինաստանում կայացած գագաթնաժողովից հետո։ Այդ մասին գրում է The Times-ը։
Ըստ պարբերականի, Պեկին կատարած այցից հետո, որտեղ Պուտինը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների «աննախադեպ մակարդակի» մասին և ցուցադրական աջակցություն ստացել ռազմական շքերթի ժամանակ Սի Ծինփինի և Կիմ Չեն Ընի հետ միասին, պատերազմի ընթացքում առաջին անգամ ռուսական հրթիռը խոցել է Ուկրաինայի կառավարության շենքը։
Վերլուծաբանները կարծում են, որ սա ազդանշան է «որոշումների կայացման կենտրոնների» վրա հարվածներին անցնելու մասին, ինչը վաղուց պահանջում էին ռուսական «կոշտ գծի» կողմնակիցները։ Ի դեպ, ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Բելառուսի նախագահն էր թեմային անդրադարձել։
Լուկաշենկոն նշել էր, որ Ռուսաստանում շատերն են առաջարկել հարվածներ հասցնել Ուկրաինայի «որոշումների ընդունման կենտրոններին», չխնայելով նաև Զելենսկուն, բայց Պուտինը կտրականապես արգելել էր։
The Times-ը նշում է, որ Պեկինից վերադառնալուց հետո Պուտինը նկատելիորեն «ավելի ինքնավստահ է դարձել», և նրա հռետորաբանությունն այլևս ընդհանրապես չի ներառում բանակցությունների պատրաստակամության նույնիսկ ակնարկ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել