Թաիլանդը F-16-ով հարվածել է Կամբոջային. լարվածություն | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Թաիլանդը F-16 կործանիչով հարվածել է Կամբոջային
24 ՀՈՒԼ 2025 08:12
Թաիլանդը F-16 կործանիչով հարվածել է Կամբոջային

Թաիլանդը F-16 կործանիչով հարվածել է Կամբոջային

24 ՀՈՒԼ 2025 08:12
Թաիլանդական F-16 կործանիչը հարվածել է Կամբոջայի տարածքում գտնվող թիրախներին: Երկրի բանակը հայտնել է, որ վեց F-16 կործանիչներից մեկը, որոնք տեղակայված էին վիճելի սահմանի մոտ, ուղարկել է Կամբոջայի տարածքի վրա և ոչնչացրել է ռազմական թիրախ։
Կամբոջայի ՊՆ-ն հայտնել է, որ կործանիչները երկու ռումբ են նետել ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ «խստորեն դատապարտում է Թաիլանդի թագավորության անպատասխանատու և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Թաիլանդը և Կամբոջան հայտնում են աճող լարվածության մասին և միմյանց մեղադրում բախումներ սկսկելու մեջ: Թաիլանդը փակել է իր սահմանը Կամբոջայի հետ։ Ավելի վաղ հայտնում էին հրաձգային զենքերի կիրառմամբ սահմանային բախումների մասին, իսկ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին նաև խոշոր տրամաչափի զենքերի, անգամ՝ տանկերի և համազարկային կրակի կայանքների ներգրավման վերաբերյալ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել