Թաիլանդ-Կամբոջա․ ի՞նչ է հայտնի հակամարտության երկրորդ օրը
25 ՀՈՒԼ 2025 09:37

Թաիլանդ-Կամբոջա․ ի՞նչ է հայտնի հակամարտության երկրորդ օրը
25 ՀՈՒԼ 2025 09:37
Թաիլանդի և Կամբոջայի զորքերը հուլիսի 25-ին շարունակում են հարվածներ փոխանակել: Թաիլանդի պաշտոնյաների հայտարարությամբ՝ բախումներ են տեղի ունեցել վիճելի սահմանի երկայնքով՝ 12 վայրերում:
Թաիլանդում զոհերի թիվը կտրուկ աճել է՝ հուլիսի 24-ի առավոտյան հասնելով 15-ի։ Նրանցից 14-ը խաղաղ բնակիչներ են, հայտնում է Թաիլանդի առողջապահության նախարարությունը:
Կամբոջայում, ըստ հաղորդումների, առնվազն մեկ մարդ է զոհվել։ Թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, սակայն առայժմ պաշտոնական աղբյուրները լռում են զոհերի մասին:
Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փհումթհամ Վեչայաչայը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է «վերածվել պատերազմի»:
Կամբոջայի պաշտոնյաները մեղադրել են Թաիլանդի զինված ուժերին առնվազն երկու վայրում կասետային ռումբեր օգտագործելու մեջ:
Երկու կողմն էլ իրականացրել են տարհանումներ՝ բնակիչներին հեռացնելով վտանգավոր համարվող հատվածներից։ Կամբոջայում սահմանի մոտ գտնվող իրենց տներից տեղահանվել է ավելի քան 4000 մարդ: Թաիլանդի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավելի քան 100,000 թաիլանդցի բնակիչներ տարհանվել են ժամանակավոր կացարաններ: Այլ աղբյուրներ այս թիվը հասցնում են 150 հազարի։
Թաիլանդի իշխանությունները հերքել են Կամբոջայի մեղադրանքները, թե Թաիլանդի բանակը ռմբակոծել է Պրեահ Վիհեար տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է:
Ինչպե՞ս է արձագանքում աշխարհը.
Թաիլանդի զինված ուժերը դատապարտել են Կամբոջայի կողմից հեռահար զենքերի օգտագործումը՝ «քաղաքացիական տարածքները թիրախավորելու» համար՝ այդ գործողությունը որակելով «բարբարոսական»:
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ և կոչ է արել հաշտարար կրակ դադարեցնել և երկխոսություն սկսել:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտակարգ նիստ անցկացնել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Թաիլանդ-Կամբոջա հակամարտությունը քննարկելու համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել