Թաիլանդ-Կամբոջա. Բախումները վերածվո՞ւմ են պատերազմի | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Թաիլանդ-Կամբոջա. բախումները կարող են վերածվել պատերազմի
26 ՀՈՒԼ 2025 07:18
Թաիլանդ-Կամբոջա. բախումները կարող են վերածվել պատերազմի

Թաիլանդ-Կամբոջա. բախումները կարող են վերածվել պատերազմի

26 ՀՈՒԼ 2025 07:18
Թաիլանդի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Փհու Մա Կուա բարձունքի վրա՝ Կամբոջայի հետ սահմանին գտնվող վիճելի տարածքում։ Այդ մասին հաղորդում են թաիլանդական աղբյուրները:
Նշում են, որ թաիլանդական ստորաբաժանումները 300 մետր առաջ են անցել Կամբոջայի պաշտպանական գծից և մոտեցել Թա Թհավ գյուղին։ Առաջին բանակային շրջանի օպերատիվ կենտրոնը հայտնել է «Բուրաֆա» մարտական խմբի կողմից Սա-Կաեո նահանգում չորս առանցքային դիրքերից կամբոջական զորքերին դուրս մղելու հաջողված գործողության մասին։
Թաիլանդի Թագավորական բանակը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կամբոջական զորքերի կողմից տարածքը հետ գրավելու վերջին փորձը տեղի է ունեցել կեսգիշերին, սակայն այն հետ է մղվել։ Չնայած շարունակվող հարձակումներին, թաիլանդական ուժերը պահպանել են իրենց դիրքերը։
Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեաթը հայտարարել է. «Թաիլանդը ընդլայնել է իր հարձակողական գործողությունները Կամբոջայի այն շրջաններում, որոնք դուրս են գալիս սկզբնական հակամարտության գոտուց»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ հուլիսի 24-ից թաիլանդական զորքերը հարվածներ են հասցնում ոչ միայն կամբոջական ռազմական դիրքերին, այլև քաղաքացիական օբյեկտներին, ներառյալ դպրոցներ և բնակելի տարածքներ։ Այդ հարձակումներում օգտագործվել են ծանր զինամթերք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ F-16 կործանիչներ և կասետային ռումբեր։
«Այս գործողությունները հստակ ցույց են տալիս Թաիլանդի մտադրությունը՝ ընդլայնելու հակամարտությունը և խախտելու Կամբոջայի տարածքային ինքնիշխանությունը», - ընդգծել է Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել