Թաիլանդում գտել են շների մեջ մեծացած 8-ամյա տղայի
17 ՀՈՒԼ 2025 16:01

Թաիլանդում գտել են շների մեջ մեծացած 8-ամյա տղայի
17 ՀՈՒԼ 2025 16:01
Թաիլանդի հյուսիսում գտնվող անտառում հայտնաբերվել է ութամյա տղա, որին, ամենայն հավանականությամբ, դաստիարակել են շները: Ինչպես հայտնել են Ուտտարադիտ նահանգի իշխանությունները, կենդանիները տարիներ շարունակ օգնել են երեխային գոյատևել:
Այդ ամբողջ ընթացքում նա ապրել է կիսավեր խրճիթում իր մոր հետ, որը միշտ թողնում էր նրան մենակ. մայրը տառապում էր թմրամոլության ծանր ձևով և օրը անցկացնում էր տաճարներում մուրացկանությամբ: Տեղի բնակիչների հաղորդումներից հետո երեխաների և դեռահասների պաշտպանության բարեգործական կազմակերպությունը հետաքրքրություն է ցուցաբերել տղայի նկատմամբ:
Կազմակերպության ղեկավար Պավինա Հոնգսակուլը դիմել է ոստիկանություն, և հունիսի վերջին անտառում գտնվող խրճիթում խուզարկություն է անցկացվել: Տղային գտել են վեց շների մեջ: Տեղի բնակիչների խոսքով՝ ոչ ոք չէր ցանկանում, որ մյուս երեխաները նույնիսկ մոտենան այդ տղային: Արդյունքում նա ավելի ու ավելի էր մտերմանում շների հետ և ընդօրինակում նրանց վարքը:
Փրկության ժամանակ, ըստ ականատեսների, նա իրեն պահում էր ինչպես շուն՝ հաչում էր և տեղաշարժվում չորեքթաթ: «Նա չէր խոսում, միայն հաչում էր: Դա սարսափելի տեսարան էր»,- հաստատել է Պավինա Հոնգսակուլը: Ներկայումս տղան տեղափոխվել է տեղի մանկատուն: Թաիլանդի իշխանությունները նրան պաշտոնապես անվանում են միայն «Ա»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել