Մայր Աթոռից հերքել են Վեհափառի հրաժարականի մասին պահանջները
10 ՆՈՅ 2025 13:29

Մայր Աթոռից հերքել են Վեհափառի հրաժարականի մասին պահանջները
10 ՆՈՅ 2025 13:29
Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին մամուլում տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է, @ArmeniaSputnik–ին հայտնել է Տեր Եսային։
«Իսկ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ նոյեմբերի 10-ին, օրվա առաջին կեսից տեղեկություններ էին տարածում առ այն, թե 15 արքեպիսկոպոսներ պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ բացի կաթողիկոսի պաշտոնանկության պահանջից՝ պահանջելով նաև եկեղեցական աստիճանից զրկել և կարգալույծ անել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել