Չեղարկեք հանրահավաքը՝ քանի ուշ չէ․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
23 ՀՈՒԼ 2025 13:59

Չեղարկեք հանրահավաքը՝ քանի ուշ չէ․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
23 ՀՈՒԼ 2025 13:59
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։
Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին»,- գրել է ՀՀ առաջին նախագահը՝ ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անելով ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել