Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի երկիրը կործանելու մասին
Գրանցվել
Գրանցվել
Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի մասին․ «Նա անձամբ է ավերում իր երկիրը»
18 ՍԵՊ 2025 17:27
Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի մասին․ «Նա անձամբ է ավերում իր երկիրը»

Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի մասին․ «Նա անձամբ է ավերում իր երկիրը»

18 ՍԵՊ 2025 17:27
Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ»։ Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։
- Լևոն Տեր֊Պետրոսյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել