Տեր-Պետրոսյան. Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը
19 ՍԵՊ 2025 16:35

Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը։
Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն։ Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում։ Եթե սրանից տաս տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական և ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջև առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի։
Ո՞րն է, արդ, պարտվողականությունը․ ժողովրդին անգիտության մեջ պահելով ու նրա զգոնությունը բթացնելով, մի օր արթնանալ ու տեսնել, որ Ղարաբաղը չկա, թե՞ ճշմարտությունը բացահայտելով ու ահազանգ հնչեցնելով, փորձել համախմբել ազգի ուժերը՝ այդ վերահաս վտանգը կանխելու համար։
Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով և պոպուլիզմով։ և այսուհետև էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թո՛ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թո՛ղ ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ։ Այդպիսին էի ես նաև 1988-ին, և դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը:

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել