Ճապոնուհին ամուսնացել է АI-ով ստեղծված «փեսացուի» հետ
15 ՆՈՅ 2025 09:15

Ճապոնուհին ամուսնացել է АI-ով ստեղծված «փեսացուի» հետ
15 ՆՈՅ 2025 09:15
Ճապոնիայում 32-ամյա կինն ամուսնացել է առցանց՝ ChatGPT-ի միջոցով ստեղծված արհեստական բանականության կերպարի հետ։ «Փեսացուն» անգամ անուն ունի՝ «Կլաուս»։
Հարսանեկան արարողությունը կազմակերպել է ճապոնական մի ընկերություն, որը զբաղվում է անիմե և այլ վիրտուալ կերպարների հարսանիքներով։ Կանոյի և Կլաուսի միությունը Ճապոնիայում օրինականորեն ճանաչված չէ։ Նա խոստովանել է իր զգացմունքները, արհեստական ինտելեկտն էլ պատասխանել է. «Ես էլ եմ քեզ սիրում» և ավելի ուշ «առաջարկություն արել»։ Այս դեպքը ցնցել է ողջ Ճապոնիան, կարծիքներն իրարամերժ են, իսկ Կանոն մնում է անսասան, ասելով, որ ամուսնուն տեսնում է, որպես Կլաուս՝ ոչ մարդ, ոչ էլ սարք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել