Թբիլիսիում մեկնարկել է Միրզոյան-Բոճորիշվիլի հանդիպումը
14 ՆՈՅ 2025 09:24

Թբիլիսիում մեկնարկել է Միրզոյան-Բոճորիշվիլի հանդիպումը
14 ՆՈՅ 2025 09:24
Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ: Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել