Թբիլիսիում բախումների հետևանքով 6 ցուցարար և 21 ոստիկան հոսպիտալացվել են
5 ՀՈԿ 2025 12:12

Թբիլիսիում բախումների հետևանքով 6 ցուցարար և 21 ոստիկան հոսպիտալացվել են
5 ՀՈԿ 2025 12:12
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով շտապօգնության խմբերը բուժհաստատություններ են տեղափոխել ակցիայի 6 տուժած մասնակիցների և 21 իրավապահի, հաղորդում է Georgia Online-ը։
Նախարարությունը պարզաբանում է, որ շտապօգնության խմբերը տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել 30 անձի։ «Իրավապահներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների մի մասը դեռ բժիշկների հսկողության տակ է»,- նշված է ԱՆ հայտարարության մեջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել