Վրաստանում Եվրոպամետ ցույցերի մասնակիցները դատապարտվել են ազատազրկման
2 ՍԵՊ 2025 11:01

Վրաստանում Եվրոպամետ ցույցերի մասնակիցները դատապարտվել են ազատազրկման
2 ՍԵՊ 2025 11:01
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մչեդլիշվիլին վճիռ է կայացրել եվրոպամետ ակցիաների մասնակիցների նկատմամբ, որոնք մեղադրվում էին «խմբային բռնություն» կատարելու մեջ։
Նրանց մեղադրանքը վերաորակվել է. բոլորը մեղավոր են ճանաչվել Վրաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով՝ «Հասարակական կարգը խախտող խմբային գործողությունների կազմակերպում կամ դրանց ակտիվ մասնակցություն»։ Դատապարտվել են 2 և 2,5 տարվա ազատազրկման։
Իսկ ահա Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաչկեբիան ռուսաստանցի Անտոն Չեչինին մեղավոր է ճանաչել թմրանյութեր պահելու մեջ և դատապարտել 8 տարի և 6 ամիս ազատազրկման։
Չեչինը Ռուսաստանի քաղաքացի է, ակտիվիստ, ով մասնակցել է Վրաստանում հակապատերազմական և եվրոպամետ ակցիաներին։
Պաշտպանության վարկածով՝ 2024 թվականի դեկտեմբերին նրան թմրանյութեր են նետել այն բանից հետո, երբ նա պարբերաբար մասնակցել է «Վրացական երազանք»-ի քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել