Տավուշի և Արագածոտնի թեմերը հավատարմություն են հայտնել Գարեգին Բ-ին
2 ԴԵԿ 2025 15:28

Տավուշի և Արագածոտնի թեմերը հավատարմություն են հայտնել Գարեգին Բ-ին
2 ԴԵԿ 2025 15:28
Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում հոգևորականները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ՝ իրենց զորակցությունը հայտնելով Գարեգին Բ-ին։
Տավուշի թեմի հոգևորականները՝ թեմի առաջնորդական տեղապահ Սամվել վրդ․ Մխիթարյանի գլխավորությամբ, հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։ Նրանք վերահաստատել են իրենց ուխտը՝ հավատարիմ մնալու Մեր Սուրբ եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և, մասնավորապես, Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։
Հոգևորականները հատուկ անդրադարձ են կատարել ստեղծված իրավիճակին՝ այն որակելով որպես «ոչ ընդունելի»։
Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Արագածոտնի թեմի հոգևորականները։ Նրանք համատեղ ստորագրությամբ վավերացված հայտարարություն են տարածել, որով անվերապահ հավատարմություն են հայտնել իրենց կատարած ուխտին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար