Տավուշում տղամարդը փորձել է խեղդել կնոջն ու երեխային
Գրանցվել
Գրանցվել
Արտառոց դեպք Տավուշում․ տղամարդը փորձել է խեղդել կնոջն ու երեխային
3 ՍԵՊ 2025 07:35
Արտառոց դեպք Տավուշում․ տղամարդը փորձել է խեղդել կնոջն ու երեխային

Արտառոց դեպք Տավուշում․ տղամարդը փորձել է խեղդել կնոջն ու երեխային

3 ՍԵՊ 2025 07:35
Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային, հայտնում է Shamshyan.com-ը։
38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ 04։30-ի սահմաններում 53-ամյա Լ․ Պ․-ն մտել է առանձնատան 2-րդ հարկ, փորձել խեղդել իր կնոջն ու երեխային, ինքն օգնության է հասել, տղամարդը դանակով փորձել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ Բ․ Ռ․-ն ստացել է մարմնական վնասվածք, վնասվածք է ստացել նաև նրա քույրը:
Քրեական և համայնքային ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչաան բաժին, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել