Տավուշում հրդեհ. 400+ մարդ պայքարում է
Տավուշի մարզում բուսածածկույթ է այրվում․ 400-ից ավելի մարդ է պայքարում
24 ՆՈՅ 2025 10:15
Տավուշի մարզում բուսածածկույթ է այրվում․ 400-ից ավելի մարդ է պայքարում

Տավուշի մարզում բուսածածկույթ է այրվում․ 400-ից ավելի մարդ է պայքարում

24 ՆՈՅ 2025 10:15
Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում են իրականացնում 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։
Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար