«Պատրիոտը» Ադրբեջանի դեսպանատան վրա․ ՏԱՍՍ
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանի դեսպանատան վրա ընկել է ուկրաինական «Պատրիոտ»․ ՏԱՍՍ
15 ՆՈՅ 2025 09:10
Ադրբեջանի դեսպանատան վրա ընկել է ուկրաինական «Պատրիոտ»․ ՏԱՍՍ

Ադրբեջանի դեսպանատան վրա ընկել է ուկրաինական «Պատրիոտ»․ ՏԱՍՍ

15 ՆՈՅ 2025 09:10
Ռուսական ՏԱՍՍ գործակալության պնդմամբ՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրապարակած տեսանյութերն, ըստ ռազմական փորձագետների, վկայում են, որ տարածքին հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի «Պատրիոտ» զենիթային հրթիռը:
Նշվում է, որ «Իսկանդերի» հարվածի դեպքում խառնարանը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ և խորը, քան տեսանյութում արձանագրվածն է, և դեսպանատան համալիրն ամբողջությամբ կավերվեր՝ վնասելով բոլոր մոտակա շենքերը։
Ըստ աղբյուրի՝ Կիևը փորձում է թաքցնել իր հակաօդային պաշտպանության անձնակազմերի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները՝ որպես ռուսական հարվածների հետևանքներ։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հրթիռը կարող էր ընկնել էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որին խիստ բողոք է հայտնվել Կիևում դեսպանատան տարածքում ընկած «Իսկանդեր» հրթիռի հարվածի վերաբերյալ: Ըստ պաշտոնական Կիևի վարկածի, եղել է ոչ թե «Իսկանդերի» նպատակային հարված դեսպանատանը, այլ «Իսկանդերի» բեկորներն են ընկել ադրբեջանական դեսպանատան տարածքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել