Տաշիրի բնակչի տան բակում հայտնաբերվել է 243 թուփ կանեփ
15 ՍԵՊ 2025 12:43

Տաշիրի բնակչի տան բակում հայտնաբերվել է 243 թուփ կանեփ
15 ՍԵՊ 2025 12:43
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վան թաղամասի մի բնակիչ բակում աճեցրել է կանեփ ու կակաչ, նաև պահում է կանեփի չորացրած տերևներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Սեպտեբերի 13-ին` ժամը 11.35-ին, 67-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա մոտ հայտնաբերվեց 20 գրամ կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 243 բույս, բակում` կանեփի չորացրած 53 ցողուն` ընդհանուր 2,3 կգ քաշով: Տանտերը նաև ներկայացրեց 280 գրամ կանեփի ս
մ ու 110 գրամ չոր զանգված։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել