«Տաշիր գրուպ». ՀԷՑ-ում գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ
9 ՀՈՒԼ 2025 08:05

«Տաշիր գրուպ». ՀԷՑ-ում գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ
9 ՀՈՒԼ 2025 08:05
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հուլիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գրասենյակում քննչական գործողությունների առիթով։
Նշվում է, որ «ՀԷՑ»-ի ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում համագործակցել են քննող մարմինների հետ։ “Այնուամենայնիվ, չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։
Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։ «Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։
Հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր»,- ասված է հայտարարությունում։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել